ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում COVID-19-ով հիվանդացության նվազման մասին
Հինգ շաբաթ անընդմեջ աշխարհում COVID-19ով հիվանդացությունը նվազում է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«Արդեն հինգերորդ շաբաթն է, որ ամբողջ աշխարհում COVID-19 դեպքերի մասին հաղորդումները նվազում են»,-նշել է նա:
Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ հինգ շաբաթում շաբաթական գրանցվող նոր վարակների թիվը գրեթե կրկնակի կրճատվել է:
Կարծիքներ