Հայաստանը կարմիր գոտում է. Ուկրաինա մեկնողները պետք է COVID-19 ծածկող ապահովագրություն ունենան ու ՊՇՌ թեստավորում անցնեն

Հայաստանը կարմիր գոտում է. Ուկրաինա մեկնողները պետք է COVID-19 ծածկող ապահովագրություն ունենան ու ՊՇՌ թեստավորում անցնեն

Պայմանավորված Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով վարակվածների թվի կտրուկ աճով, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության կողմից ամեն շաբաթ հրապարակվող ցուցակի կարմիր գոտում: Այս մասին հայտնում է Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը։

Ըստ այդմ, ՀՀ-ից ժամանող բոլոր ուղևորների նկատմամբ, COVID-19 ծածկող ապահովագրություն ունենալու պահանջից բացի, կիրառվելու է նաև 14-օրյա պարտադիր ինքնամեկուսացման կամ ՊՇՌ եղանակով թեստավորում անցնելու պահանջը (վիրուսը չհայտնաբերվելու դեպքում անձն ինքնաբերաբար դուրս է գալիս ինքնամեկուսացումից):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում