Անահիտ Ավանեսյանը Մոսկվայում կմասնակցի ռուս-հայկական առողջապահական համաժողովին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վաղը կմեկնի ՌԴ։
Նախարարը դեկտեմբերի 20-22-ը Մոսկվայում կմասնակցի Ռուս-հայկական առողջապահական ութերորդ համաժողովին։
ՀՀ վարչապետի՝ Անահիտ Ավանեսյանի գործուղման մասին որոշումից նաև տեղեկանում ենք, որ ծախսերը կկատարվեն բյուջեով առողջապահության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։
Կարծիքներ