Սոչիում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Սոչիի Ադլեր շրջանում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունը։

Գործակալության տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է ափից 6 կմ հեռավորության վրա՝ Սև ծովում։ Դա տեղի է ունեցել 10 կմ խորության վրա։ 

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, ենթակառուցվածքներն ու կենսապահովման միջոցները գործում են բնականոն հունով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում