Վուչիչն ասել է, որ Սերբիան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

Վուչիչն ասել է, որ Սերբիան չի ցանկանում փչացնել հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ

Սերբիան ձգտում է դառնալ Եվրամիության անդամ, բայց չի ցանկանում փչացնել բարեկամական հարաբերությունները Ռուսաստանի և Չինաստանի հետ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչըն:

Սերբիայի արտաքին քաղաքականությունը նախատեսում է միանալ Եվրամիությանը՝  միաժամանակ պահպանելով բարեկամական հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ, ինչպես նաև զարգացնել կապերը Վաշինգտոնի հետ: Բելգրադը մտադիր է պահպանել ռազմական չեզոքությունը՝ հրաժարվելով անդամակցել ՆԱՏՕ-ին և այլ դաշինքներին: Այս դիրքորոշումն առարկություններ է առաջացնում Արևմուտքում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում