Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել.ԱՀ ՔԿ

Արցախի «Աշտարակ» կոչվող ջրամբարում 16-ամյա երեխա է խեղդվել.ԱՀ ՔԿ

Արցախի Գիշի համայնքում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Արցախի Քննչական կոմիտեի տեղեկացմամբ՝ 2022թ. օգոստոսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքի վարչական տարածք հանդիսացող «Աշտարակ» կոչվող տեղամասում տեղակայված ջրամբարում նույն համայնքի անչափահաս բնակիչ 2006թ. ծնված Գ. Բ.-ն լողանալու ժամանակ ջրախեղդ է եղել ու մահացել:

«Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի գլխավորությամբ օպերատիվ քննչական խումբը:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր և կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում