41-ամյա արմավիրցու ննջարանում կես կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ապրիլի 28-ին նրա տան զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված՝ 580 գրամից ավելի քաշով։
41-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է բակում աճեցրած կանեփից: Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր:
Կարծիքներ