Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Լաչինի շրջանում զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է Լաչինի շրջանում զինծառայողի կորստի մասին

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում կորստի մասին, գրում են տեղական լրատվամիջոցները։  Ըստ տեղական լրատվամիջոցների՝ այսօր առավոտյան Արցախի ՊԲ -ն, իբր, ինտենսիվ կրակ է բացել Լաչինի շրջանում ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ։

«Ստացած  հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Անար Ռուստամ օղլու Քյազիմովը»,-ասվում է  հաղորդագրության մեջ։Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիշեցնենք, որ ըստ ԱՀ ՊՆ-ի՝  օգոստոսի 1-ին Ադրբեջանի  ԶՈՒ-ը Արցախի հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում դիմել էին սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել էին ՊԲ ստորաբաժանումների ուժերով։ Արցախի ՊԲ-ի վերջին հաղորդագրության համաձայն՝ լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել: 

«Իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը Հանրապետության ղեկավարության, ՊԲ հրամանատարության և ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից շարունակվում են»,-ասվում է  հաղորդագրության մեջ։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում