«Տոտենհեմը» պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»
Անգլիայի առաջնության 31-րդ տուրում Լոնդոնի «Տոտենհեմը» սեփական խաղադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ եւ պարտութուն կրեց 1։3 հաշվով։
40-րդ րոպեին հաշիվը բացեց «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։ 57-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց հյուրերի բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդը։ Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմի առաջ 79-րդ րոպեին մղեց ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին։ Ավելացված ժամանակում մանչեսթերյան ակումբի երրորդ գոլը խփեց անգլիացի հարձակվող Մեյսոն Գրինվուդը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 31 խաղից հետո 63 միավորով երկրորդն է եւ «Մանչեսթեր Սիթիից» (32 խաղ) հետ է 11 միավոր։ «Տոտենհեմը» (31 խաղ) 7-րդն է՝ 49 միավոր։
Առաջին շրջանում «Տոտենհեմը» «Մանչեսթեր Յունայթեդին» հաղթել էր 6։1 հաշվով։
Անգլիայի առաջնություն, 31-րդ տուր
«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1։3
Կարծիքներ