Facebook-ի 533 մլն օգտատերերի հեռախոսահամարներ վաճառվում են ռոբոտ-ծրագրերի միջոցով. ԶԼՄ-ներ
Կիբեռհանցագործություններով զբաղվող համայնքում վաճառվում են Facebook սոցցանցի 533 մլն օգտատերերի բջջային հեռախոսահամարները: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Vice News պորտալին, որը վկայակոչում է համակարգչային անվտանգության գործում մասնագիտացող Hudson Rock ընկերության համահիմնադիր Էլոն Գալին:
Մասնագետի տվյալներով՝ խոսքը ԱՄՆ-ի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և ևս 15 երկրի օգտատերերի անձնական բջջային հեռախոսահամարների մասին է: Դրանք անհայտ չարագործի տիրապետության տակ են հայտնվել մի քանի տարի առաջ: Դա տեղի է ունեցել Facebook-ի պաշտպանության համակարգում առկա խոցելիության պատճառով, որը վերացվել է 2019-ի օգոստոսին:
Նշվում է, որ հեռախոսահամարներից յուրաքանչյուրը գնահատվում է 20 դոլար: Գործարքների կնքման համար կիրառվում է հատուկ ռոբոտ-ծրագիր:
«Մտահոգություն է առաջացնում, որ տվյալների նմանօրինակ մեծ բազան վաճառվում է կիբերհանցագործների համայնքում: Դա մեծ վնաս կհասցնի անձնական կյանքի անձեռնմխելիությանը»,- նախազգուշացրել է Գալը:
Կարծիքներ