Լիտվայի ԱԳՆ-ի «Պահապան հրեշտակը» ծածկվել է Հայաստանի դրոշով
Լիտվայի արտգործնախարարության «Պահապան հրեշտակը» այսօր ծածկվել է Հայաստանի դրոշով, քանի որ այսօրվանից ուժի մեջ է մտել ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։
«Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Հայաստանին կարող է բերել ժողովրդավարության և օրենքի գերակայության բարձր չափանիշեր, բնապահպանության և բիզնեսի համար լայն հնարավորություններ»,- համաձայնագիրն իրավական ուժ ստանալու կապակցությամբ շնորհավորական ուղերձում թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Լիտվայի փոխարտգործնախարար Առնոլդաս Պրանկևիչուսը:
«Սա տոնելու առիթ է Լիտվայի համար, քանի որ մենք ավելի ուժեղ ենք միասին»,- գրել է Լիտվայի փոխարտգործնախարարը:
Կարծիքներ