Համաճարակը նվազում է. Covid-ի վերջի սկիզբը
Բժիշկ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան լայվով խոսել է համավարակի նվազման տեմպերի մասին:
Նա հիշեցնում է, որ ինքը նախկինում խոսել էր մայիսի 25-ից հետո համավարակի տեմպերի նվազման մասին:
Իսկ այս տեսաուղերձի շրջանակներում բժիշկ Հայկ Մանասյանը ներկայացնում է ժամանակի մեջ կորոնավիրուսի թվերը:
«Քանի որ ամեն նոր հայտնաբերված վարակվածների, բուժվածների և բուժվողների թիվը անկանոն է, որոշեցի գրաֆիկով ներկայացնել պատկերը: Եթե մարդը անալիզ է հանձնում, որպեսզի իմանա ինքը վարակված է վիրուսով, թե ոչ, ապա պատասխանը ստանում է ուշացումով: Այսպիսով եկեք ընդունենք, որ երկու-երեք օր ուշացում է լինում հանձնված օրից մինչև պատասխանի ստացումը: Հետևաբար հիվանդների իրական քանակը մենք իմանում ենք երկու-երեք օրվա տարբերությամբ: Այսինքն, եթե ամսի հինգին հայտարարվում է իքս թվով հիվանդ, ապա դա նշանակում է, որ այդ հիվանդները անալիզը հանձնել են երեք օր առաջ: Սա ընդունեք որպես ի գիտություն»,- ասում է բժիշկը:
Բժիշկ Մանասյանը ներկայացնում է իր կազմած թվային գրաֆիկը, որտեղ նշված են մայիսի 7-ի տվյալները և հաջորդաբար նշված է մինչև մայիսի 29-ը: Բժիշկը թվային գրաֆիկով ցույց է տվել այն պացիենտների տվյալները, ովքեր գտնվել են բուժման մեջ: Եվ ըստ բժշկի գրաֆիկի՝ մայիսի 7-ին բուժման մեջ եղել է 1648 պացիենտ, այնուհետև բուժման մեջ գտնվող պացիենտների թվի աճը եղել է մինչև ամսի 17-ը`10818 պացիենտ:
«Յոթ օր առաջ ունեցել ենք 10519 պացիենտ, և որպես այդպիսին՝ աճ չունենք: Մեկ շաբաթվա միջակայքում չունենք վարակի աճ: Եվ բեկման օրն, ըստ թվերի, եղել է տասնյոթը: Ես կանխատեսել էի`չակերտավոր խոստացել էի, որ հունիսի կեսին լինելու է բեկում: Այլևս յոթ օր համաճարակը պրոգրեսիա չի ունենում: Յոթ օր մենք գտնվում ենք կայուն վիճակում, և համաճարակը միտում ունի նվազելու: Հուսամ, այս միտումը կշարունակվի և կվերածվի իսկական նահանջի: Հուսանք, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին առիթ կունենանք շնորհավորելու միմյանց»,- ասաց բժիշկ Մանասյանը:
Կարծիքներ