Թուրքիայի Իզմիր քաղաքում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել
Թուրքիայի Իզմիր քաղաքի Չեշմե առողջարանային շրջանում տեղատարափ անձրևները հեղեղումներ են առաջացրել, ճանապարհները վերածվել են գետերի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական «Izgazete» թերթին:
Նշվում է, որ անձրևների արդյունքում ջրի տակ են անցել փողոցներում դրված սեղաններն ու աթոռները։ Ճանապարհներին ջրափոսեր են գոյացել, հեղեղվել են այն հատվածները, որոնք փորվել են գազային աշխատանքներ իրականացնելու համար։
Կարծիքներ