«Արփի լիճ» ազգային պարկ»-ում մեկնարկել են մաքրման աշխատանքները
Ձյան հալվելուն պես Շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները սկսել են ազգային պարկի հարակից տարածքների մաքրման աշխատանքները։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջը:
Այսօր մաքրություն է իրականացվել Շաղիկ բնակավայրից մինչև Բերդաշեն բնակավայր տանող մոտ 20 կմ երկարությամբ ճանապարհահատվածի երկու կողմերը։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում ու հորդորում մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»։
Կարծիքներ