ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում ավիաբազայում տեղի ունեցած հետաքրքիր միջադեպի հարցով

ԱՄՆ-ում հետաքննություն է ընթանում ավիաբազայում տեղի ունեցած հետաքրքիր միջադեպի հարցով

ԱՄՆ-ում անհայտ անձը մի քանի ժամ շրջել է վաշինգտոնյան Էնդրյուս ավիաբազայում, որտեղ գտնվում է նախագահի ինքնաթիռը՝ հայտնել է Business Insider-ը:

Օդանավակայանի ավտոմատ դարպասների չաշխատելու պատճառով անծանոթը ոչ միայն հանգիստ մտել է տարածք, որտեղ տեղակայված են ինքնաթիռները, այլև բարձրացել «Բոինգ» օդանավը, որը սովորաբար օգտագործում են ԱՄՆ զինված ուժերը և Սպիտակ տան վարչակազմը:

Միջադեպն արտառոց է, քանի որ, ինչպես գրված է զինվորականների զեկույցում, հնարավոր չէր չնկատել արտառոց վառ գույնի հագուստով խախտողին: Տղամարդուն առանց ստուգման ընդունել է ինչպես մուտքի պահակը, այնպես էլ աշխատակազմը: Հինգ ժամ տևած զբոսանքից հետո տղամարդը, այնուամենայնիվ, բերման է ենթարկվել:

Նա պարզաբանել է, որ տարածք է եկել, «որովհետև ցանկացել է տեսնել ինքնաթիռները»: Ստուգումներից հետո պարզվել է, որ տղամարդն անօթևան է, ապրում է իր մեքենայում և մտադիր չի եղել վնաս պատճառել: Հայտնի չէ՝ արդյոք նրան մեղադրանք կառաջադրվի՞:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում