ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 49 761 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա առավելագույնն է մարտի 11-ից ի վեր

ՌԴ-ում կորոնավիրուսով վարակման 49 761 դեպք են հայտնաբերել մեկ օրում. դա առավելագույնն է մարտի 11-ից ի վեր

 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել Է 49 761-ով՝ նախորդ օրվա 46 321-ի դիմաց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 1-ին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:

Այսպիսով, մեկ օրում հիվանդացածների թիվը դարձել է առավելագույնը մարտի 11-ից ի վեր: Ընդամենը համավարակի սկզբից երկրում, շտաբի տվյալներով, հայտնաբերել են վարակման 19 578 730 դեպք:

Վերջին օրը շտաբն արձանագրել է 95 մահվան դեպք՝ նախորդ օրվա 92-ի դիմաց, համավարակի սկզբից՝ ընդամենը 384 441:

Ապաքինման դեպքերի քանակն աճել Է 38 940-ով՝ նախորդ օրվա 39 054-ի դիմաց՝ մինչեւ 18 635 574: Մեկ օրում Ռուսաստանում հոսպիտալացրել են 4 128 քովիդով հիվանդացած՝ նախորդ օրվա 4 232-ի դիմաց (նվազումը 2,5 տոկոսով):

Հոսպիտալացումների թիվն ավելացել Է 37 տարածաշրջաններում եւ նվազել՝ 46-ում, եւս երկուսում իրադրությունը չի փոխվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում