Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից. Ոստիկանություն
Ոստիկանությունից հայտնում են՝ վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաև խմբային տեղաշարժերի միջոցով:
«Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթևեկությանը, այլև ստեղծում են երթևեկության անվտանգության սպառնալիք:
Այդ կարգի գործողությունները իրավախախտում են և առաջացնում են վարչական պատասխանատվություն:
Կոչ ենք անում վարորդներին՝ զերծ մնալ իրավախախտումներից, երթևեկությանը խոչընդոտելու միջոցով այլ քաղաքացիների տեղաշարժի իրավունքը սահմանափակելու փորձերից և պահպանել համակեցության կանոններն ու փոխադարձ հարգանքը երթևեկության բոլոր մասնակիցների հանդեպ»,- ասված է Ոստիկանության հայտարարության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք՝ «Դիմադրություն» շարժումն այսօր առավոտյան վերսկսել է անհնազանդության ակցիաները:
Աշտարակի, Արտաշատի, Արգավանդի, Արին-Բերդի խճուղիներով և Երևան-Աբովյան մայրուղով շարժվելով դեպի մայրաքաղաքի կենտրոն՝ նրանք փորձել են արհեստական խցանումներ առաջացնել ավտոճանապարհներին:
Կարծիքներ