Հանրապետական կոնգրեսականները Բայդենին նամակ են hղել՝ Կիևին անսահմանափակ օգնությունը դադարեցնելու պահանջով
Հանրապետական կուսակցությունից Կոնգրեսի անդամներն ապրիլի 20-ին նամակ են հղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով դադարեցնել «անսահմանափակ օգնությունն» Ուկրաինային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Hill պարբերականից:
«Մեր ազգային և տնտեսական անվտանգությունն այլընտրանք են պահանջում: ԱՄՆ-ի անսահմանափակ օգնությունն Ուկրաինային պետք է դադարեցվի, և մենք կտրականապես դեմ կլինենք օգնության ապագա բոլոր փաթեթներին, եթե դրանք կապված չեն լինի այդ հակամարտության շուտափույթ ավարտին նպատակաուղղված հստակ դիվանագիտական ռազմավարության հետ», - ասված է օրենսդիրների նամակում:
Օրենսդիրները նաև նշել են, որ Կիևին զենքի մատակարարումների շարունակումը կարող է հանգեցնել հակամարտության սրման և է՛լ ավելի մեծ բռնության:
Նամակը ստորագրել է 19 հանրապետական կոնգրեսական: Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին ևս վերջերս քննադատություններ է հնչեցրել Ուկրաինային ուղարկվող օգնության առնչությամբ:
Պենտագոնն օրերս հայտարարել էր Ուկրաինային լրացուցիչ 325 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին։ ԱՄՆ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Կիևին Վաշինգտոնի ռազմական օգնության ընդհանուր ծավալը Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր կազմել է 35,4 մլրդ դոլար, իսկ 2014 թվականից ի վեր՝ 38,1 մլրդ դոլար:
Կարծիքներ