«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքի արձանագրողն է

«Սյունյաց երկիր. մշակութային» հանդեսը Սյունիքի հոգևոր-մշակութային կյանքի արձանագրողն է

«Սյունյաց երկիր. մշակութային» եռամսյա հանդեսը շարունակում է հրատարակվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Ոչ պետական մամուլի հրատարակում» ամենամյա ծրագրի շրջանակում:

Թերթը, որպես այդպիսին, լույս է ընծայվում 2021 թվականի մարտի 30-ից: 2003 թվականից հրատարակվել է որպես «Սյունյաց երկիր» մարզային տասնօրյա պարբերականի մշակութային հավելված, որտեղ ևս լուսաբանվել են Սյունյաց երկրի հոգևոր-մշակութային կարևոր իրադարձություններն ու խնդիրները:

Սյունիքում դարեր շարունակ՝ մեր պատմության ամենադժվար ժամանակներում անգամ, ամուր վեմի վրա է եղել հոգևոր-մշակութային կյանքը: Ինչպես սիրում է փաստել թերթի խմբագրակազմը՝ Սյունիքը դիմացել է դարերի փորձություններին՝ շնորհիվ իր հոգևոր-մշակութային կուռ, անկոտրում կամքի:

2022 թվականի ընթացքում հրատարակվել է ամսագրի երեք համար՝ թեմատիկ հստակ շեշտադրումներով:

Առաջին համարը նվիրված է Սյունյաց աշխարհի երգ-երաժշտությանը՝ վաղ միջնադարից մինչև մեր օրեր:

Երկրորդ համարը նվիրված է Դավիթ Բեկի կերպարի մշակութային մեկնություններին (կինոյում, թատրոնում, գրականության, գեղանկարչության, քանդակագործության մեջ և այլն):

Երրորդ համարն անդրադարձ է Սյունիքի թատերական աշխարհին՝ նրա քարանձավային դրսևորումներից մինչև մեր օրեր:

Պարբերականի հրատարակումը շարունակական է. առջևում տարին ամփոփող չորրորդ համարի հրատարակումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում