Նազարբաևն ապաքինվել է
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ապաքինվել է կորոնավիրուսից։ Այսօր այդ մասին հաղորդել է Նազարբաևի մամուլի խոսնակ Այդոս Ուիկբայը։
Նրա խոսքով` չնայած վերջին թեստերը բացասական էին, այնուհանդերձ, հետևելով բժիշկների խորհրդին` Նազարբաևը կշարունակի մնալ ինքնամեկուսացման մեջ և կաշխատի հեռավար կարգով։
Նուրսուլթան Նազարբաևի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնի էր դարձել հունիսի 18-ին։
Կարծիքներ