Այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ես ստացել եմ Հայաստանում, որևէ տեղ չեմ ստացել․ Պետրակով
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղից հետո շնորհակալություն է հայտնել երկրպագուներին:
«Մենք թիմ ենք, միայն ես չէ, որ պետք է վերադարձնեմ պարտքը: Սա թիմային աշխատանք է: Երկրպագուներին միայն կարող եմ շնորհակալություն հայտնել աջակցության համար: Հիանալի մթնոլորտ էր»,- ասել է նա։
Վերջինս շեշտել է, որ այնպիսի վերաբերմունք, ինչպիսին ստացել է Հայաստանում, որևէ տեղ չի ստացել:
Կարծիքներ