«Գյումրի» ԲԿ-ն թթվածնային կենտրոն կունենա
COVID-19-ի համավարակով պայմանավորված՝ «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրինությունը ձեռնամուխ է եղել ԲԿ-ում ունենալ թթվածնային կայան:
«Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվեց «Գյումրի» ԲԿ-ի տարածքում կառուցել թթվածնային կենտրոն:
Մոտ 100 մլն դրամ գումարի շրջանակում, որը, ի դեպ, Կառավարությունն է հատկացրել, կառուցվեց թթվածնի արտադրության և մատակարարման կենտրոնի շենքը:
«Գյումրի» ԲԿ թթվածնի կենտրոնը ոչ միայն կարտադրի, այլև անհրաժեշտության դեպքում թթվածին կմատակարարի նաև մարզի մյուս բուժհաստատություններին»,- տեղեկանում ենք կենտրոնի Ֆեյսբուքի էջից:
Կարծիքներ