Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է մինչև մարտի 2-ը

Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է մինչև մարտի 2-ը

Ռուսաստանի հարավում 12 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է մինչև մարտի 2-ը։ Այս մասին հայտնում է РИА Новости- ն՝ հղում անելով Օդային տրանսպորտի դաշնային գործակալությանը։

Թռիչքների սահմանափակումները կգործեն մինչև մարտի 2-ը ժամը 03:45-ը։ Մոտակա չվերթերի ուղևորներին և հանդիպողներին խստորեն խորհուրդ է տրվում չժամանել Ռուսաստանի հարավի օդանավակայաններ։ 

Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը հայտնել է, թե որ օդանավակայաններում են սահմանափակումներ։ Դրանց թվում են Ռոստովի Պլատով օդանավակայանը, Կրասնոդարի Պաշկովսկի օդանավակայանը, Անապայի Վիտյազևո օդանավակայանը, ինչպես նաև Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Օրելի, Կուրսկի, Վորոնեժի և Սիմֆերոպոլի օդային նավահանգիստները: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում