ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութերով. ԱՆ

ՀՀ բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի քառավալենտ պատվաստանյութերով. ԱՆ

Սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ներկայումս, հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են 2022-2023 սեզոնի համար նախատեսված գրիպի քառավալենտ պատվաստանյութերով:

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումներն իրականացվում են կամավոր սկզբունքով պետական պատվերի շրջանակներում ռիսկի խմբերի և առողջ բնակչության շրջանում՝ առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկա, ամբուլատորիա)՝ անկախ կցագրման վայրից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում