Լոռի ՖԱ-ում կորոնավիրուսի ևս 17 դեպք է արձանագրվել
«Լոռին» տեղեկություն է տարածել ակումբի անձնակազմի կորոնավիրուսի թեստերի պատասխանների վերաբերյալ։
Հայտարարության մեջ ասվում է, որ «Լոռի» ՖԱ-ի անձնակազմից 17 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Նրանց թվում են ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։
Ակումբի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վարակված անձանց անունները չեն հրապարակվի՝ անձի գաղտնիության պահպանման սկզբունքներից ելնելով։ Ակումբի ամբողջ անձնակազմը մեկուսացված է։
Կարծիքներ