Շարունակեք բոյկոտել, իսկ «քարավանը գնում է․ Տարոն Չախոյան

Շարունակեք բոյկոտել, իսկ «քարավանը գնում է․ Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մի շարք ԶԼՄ-ներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի մամուլի ասուլիսը՝ պատճառաբանելով, թե իբր ասուլիսի համար սխալ ֆորմատ է ընտրված։

Հատկանշական է, որ այս հայտարարությանը միացածների մեծամասնությունը հենց այն լրատվամիջոցներն են, որոնք դեռևս 2018-ից են բոյկոտում ժողովրդի ազատ կամարտահայտմանը՝ սպասարկելով ոչ թե հանրության, այլ ռևանշիզմի ձգտող անձանց շահերը։

Բայց ինչպես և վերջիններիս տերերը, այնպես էլ սույն լրատվամիջոցները մաշվում են և շարունակելու են մաշվել։

Զավեշտի ժանրից է, երբ սեփական ժողովրդի ընտրած իշխանության հասցեին օրական տարատեսակ ստերով ու վիրավորանքներով համեմված հրապարակումներ անող ԶԼՄ-ները խոսում են ժողովրդավարությունից։

Շարունակեք բոյկոտել, իսկ «քարավանը գնում է․․․»։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում