«Ֆերարի»-ի պիլոտ Շարլ Լեկլերը վարակվել է կորոնավիրուսով

«Ֆերարի»-ի պիլոտ Շարլ Լեկլերը վարակվել է կորոնավիրուսով

Ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն Formula-1-ի «Ֆերարի»-ի պիլոտ Շարլ Լեկլերը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է «Ֆերարի»-ի մամուլի ծառայությունը: «Ֆերարի»-ի բոլոր պիլոտները` այդ թվում և Լեկլերը պարբերաբար բուժզննում են անցնում, ինչպես նաև թեստավորվում են: Վերջին անգամ թեստավորվելուց հետո պիլոտի մոտ հայտնաբերվել է Covid-19-ը:

Շարլ Լեկլերը 23 տարեկան է: 2018 թվականից հանդես է գալիս «Ֆերարի»-ի կազմում: Նախորդ մրցաշրջանի ընդհանուր հաշվարկում պիլոտը 8-րդն էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ավտոմրցաշարի աշխարհի առաջնություն Formula-1-ի տարվա առաջին Գրան Պրին կանցկացվի Բահրեյնում: Բահրեյնի Գրան Պրին կանցկացվի մարտի 26-28-ը: «Ֆորմուլա-1»-ի կազմ կոմիտեն հրապարակել 2021 թվականին կայանալիք մյուս բոլոր մրցափուլերի օրերը: Ի սկզբանե ավտոմրցաշարի աշխարհի առաջնությունը պետք է մեկնարկեր Մելբուրնում մարտի 19-21-ին, սակայն այն արդեն իսկ տեղափոխվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 19-21: Անորոշ ժամանակով հետաձգվել է նաև Չինաստանի Գրան Պրին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում