GG-ում խուզարկություններն իրականացվում են դեռևս 2023թ.-ին վարույթ ընդունված գործի շրջանակներում
Առավոտվանից համացանցում լուրեր էին տարածվում, որ GG ընկերությունում Քննչական կոմիտեի կողմից իրականացվում են խուզարկության գործողություններ:
Freenews-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի հետ, որտեղից մեր ճշտող հարցերին պատասխանեցին, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023թ․-ին։
Այս ընթացքում քննչական, վարութային գործողությունները շարունակվել են։ Նախաքննության ներկա փուլում առաջացել է նման գործողություններ իրականացնելու անհրաժեշտություն, որը և կատարվում է։
Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի հրապարակվում ներկա փուլում։
Կարծիքներ