Նարա Շլեպչյանը կզբաղեցնի Հանրային հեռուստաընկերության տնօրենի խորհրդականի պաշտոնը
Ավարտելով աշխատանքը Հանրային հեռարձակողի խորհրդում՝ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջարկով Նարա Շլեպչյանը կզբաղեցնի տնօրենի խորհրդականի պաշտոնը:
Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքը:
«Վստահ ենք, որ հայկական հեռուստատեսության առաջին հաղորդավարի ներդրումն ու խորհուրդները կնպաստեն Առաջին ալիքի զարգացմանն ու հեռուստատեսության ավանդույթները լավագույնս պահպանելուն:
Շնորհավորում ենք և մաղթում բարի երթ»,-ասված է գրառման մեջ:
Կարծիքներ