Սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում

Սպասվում են կարճատև տեղումներ, քամու ուժգնացում

Հանրապետության տարածքում ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 31-ին, ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում մարտի 31-ի ցերեկը, ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում