Ռուսաստանն ականազերծման գծով ադրբեջանցի մասնագետների կվերապատրաստի

Ռուսաստանն ականազերծման գծով ադրբեջանցի մասնագետների կվերապատրաստի

Հունվարի 30-ին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Ռուսաստանի քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքով օգնության նախարար Ալեքսանդր Կուրենկովին։

Ընդգծվել է երկու երկրների համագործակցության ակտիվ զարգացումը բոլոր ոլորտներում, այդ թվում՝ արտակարգ իրավիճակների կանխարգելման և արձագանքման ոլորտում և ադրբեջանա-ռուսական համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Կուրենկովը պատրաստակամություն է հայտնել վերսկսել ականազերծման գծով ադրբեջանցի մասնագետների վերապատրաստումը։ 2021 թվականին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները վերապատրաստել են 114 ադրբեջանցի պիրոտեխնիկի։
 
Կողմերը քննարկել են նաև Կասպից ծովում արտակարգ իրավիճակների կանխման և վերացման շուրջ հարցեր։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում