Դենիս Թումասյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին
Ռուսական «Չայկայի» հայաստանցի կենտրոնական պաշտպան Դենիս Թումասյանը հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու որոշում ընդունելու մասին, տեղեկացնում է Championat-rostov-ը:
Դենիս Թումասյանը կընդգրկվի «Չայկայի» գլխավոր մարզիչ Մահոմեդ Ադիևի մարզչական շտաբում:
35-ամյա պաշտպանը 2019/20 մրցաշրջանում «Չայկայի» կազմում մասնակցել է 18 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:
Դենիս Թումասյանը նախկինում հանդես է եկել նաև «Ուրալում», «Ուֆայում» և «Ալաշկերտում»:
Կարծիքներ