Էրդողանական Թուրքիայում աճել է գերմանացի պատանդների թիվը
Թուրքիայում վերջին շրջանում աճել են Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունների, կալանավորումների և նրանց նկատմամբ սահմանվող երկրից դուրս գալու արգելքների թիվը, գրում է ermenihaber-ը:
Այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ Գերմանիայի 62 քաղաքացի է գտնվում անազատության մեջ: Այս մասին տվյալներ է հրապարակել Գերմանիայի արտգործնախարարությունը:
Անազատության մեջ գտնվող գերմանացիներից 38-ի համար թուրքական դատարանի և իրավապահ մարմինների կողմից երկրից դուրս գալու արգելք է սահմանվել:
Ուշագրավ է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ղեկավարման շրջանում զգալիորեն աճել են նաև Թուրքիայում «ահաբեկչական համարավող կառույցի անդամ լինելու կամ այդ կառույցներին աջակցելու մեջ» մեղադրվող Գերմանիայի քաղաքացիներին կալանավորելու փորձերը: Նշվում է, որ անազատության մեջ գտնվողներից 14-ը մեղադրվում են «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու» մեջ:
Բունդեսթագի ընդդիմադիր «Ձախ» կուսակցության թուրք պատգամավոր Սևիմ Դաղդելենը քննադատել է Գերմանիայի ԱԳՆ-ին էրդողանական ռեժիմի պատանդ Գերմանիայի քաղաքացիների մասին տեղեկությունները թաքցնելու համար:
Պատգամավորը կառավարությունից պահանջել է խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:
Կարծիքներ