«Ծածկվեք, որպեսզի չգայթակղեք կամքի ուժ չունեցողներին». Պակիստանի վարչապետը կարծում է, որ բռնաբարությունների թվի աճը պայմանավորված է կանանց հագուկապով
Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հայտարարությունը բողոքի ալիք է բարձրացրել: Վերջինս հայտարարել է, որ բռնաբարությունների թվի աճը պայմանավորված է կանանց հագուկապով:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, կրիկետի նախկին աստղ Իմրան Խանի խոսքով` բռնաբարությունների թվի կտրուկ աճն արտացոլում է «հետևանքները ցանկացած հասարակության մեջ, որտեղ աճում է գռեհկությունը»:
68-ամյա գործիչը կանանց խորհուրդ է տվել ծածկվել` կանխելու համար տղամարդկանց գայթակղությունը, որոնք «կամքի ուժ» չունեն:
«Փուրդահի (կանանց մեկուսացման կրոնական կամ սոցիալական ավանդույթ) ողջ իմաստը գայթակղությունից խուսափելն է, ոչ բոլորն ունեն կամքի ուժ խուսափելու դրանից»,- ասել է Խանը:
Կարծիքներ