Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար խաղաղ զարգացման հնարավորություն է տեսնում
Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման համար մի դարաշրջան կարող է բացվել, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա ազատ ապրել, ստեղծագործել իր հայրենիքում:
Քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Բայց խաղաղություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն արտաքին խաղաղություն, այլև ներքին խաղաղություն: Եվ պետք է արձանագրենք, որ, այո, 2021 թվականին հունիսի 20-ի ընտրությունները հենց դրա համար են, ներքին խաղաղությունը վերականգնելու համար: Այս ընտրություններում Հայաստանի ժողովուրդը գնալով ընտրատեղամաս և երրորդ քվեաթերթիկը վերցնելով առաջին հերթին քվեարկում է իր օգտին:
Ինքը քվեարկում ՝ համաձայն է, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի գող և թալանչի իշխանություն, չլինի Հայաստանի դեմ դավադրություններ պատրաստող իշխանություն»,- ասաց Փաշինյանը:
Կարծիքներ