#Instagram-ը թույլ կտա հրապարակումներ կատարել համակարգչով

#Instagram-ը թույլ կտա հրապարակումներ կատարել համակարգչով

Instagram սոցիալական ցանցի մշակողները փորձարկում են մի գործառույթ, որն օգտատերերին թույլ կտա լուսանկարներ տեղադրել համակարգչից, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Facebook ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Քրիսթին Փային:
     «Մենք գիտենք, որ շատ մարդիկ Instagram-ից օգտվում են համակարգչի միջոցով. Նրանց հարմարավետությունը բարձրացնելու նպատակով փորձարկում ենք բրաուզերի միջոցով հրապարակումներ կատարելու հնարավորությունը»,-ասել է ընկերության ներկայացուցիչը։
     Փոփոխությունը պայմանավորված է այլ սոցիալական ցանցերի հետ աճող մրցակցության հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում