Բրիտանիայում մինչ օրս կան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած ռումբեր. BBC

Բրիտանիայում մինչ օրս կան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած ռումբեր. BBC

Ուելսում դեռևս գտնվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած հազարավոր չպայթած գերմանական ռումբեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:

Ըստ լրատվամիջոցի՝ քանի որ Գերմանիայի առանցքային թիրախները ծովափնյա Քարդիֆ և Սուոնսի քաղաքներն են եղել, ենթադրվում է, որ ռումբերից շատերը հենց այդ հատվածներում են: 1941 թ.-ին Ուելսը վերածվել է մեծ ռազմադաշտի ոչ միայն Բրիստոլի ծոցի երկայնքով տեղակայված արդյունաբերական օբյեկտների պատճառով, այլև քանի որ այդտեղով անցնում էր ճանապարհ դեպի Անգլիայի հյուսիս-արևմուտք:

Պատմաբան Սթիվ Դեյի գնահատմամբ՝ Ուելսի վրա կատարվել է 743 օդային գրոհ, երբ քաղաքների և օբյեկտների վրա միանգամից նետվել է 5-ից մինչև 30 հազար ռումբ։ Դրանց մոտ 10%-ը չի պայթել։ Դա է պատճառը, որ Ուելսի արտակարգ ծառայություններում տարեկան մոտ 20 ահազանգ է ստացվում՝ կապված չպայթած արկերի հետ։ 1950-ական թվականներին տարեկան գրանցվել է մոտ 80 նման ահազանգ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում