Ուկրաինան աշխարհում երրորդ տեղում Է զենքի ներմուծման ծավալով
2022 թ.-ին Ուկրաինան աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել սպառազինությունների ներմուծման ծավալով՝ Կատարից և Հնդկաստանից հետո։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցը:
Ընդհանուր առմամբ, 2018 թ.-ից ի վեր հինգ տարում Ուկրաինան այս ցուցանիշով 14-րդ տեղն Է զբաղեցրել` զենքի համաշխարհային ներմուծման 2% մասնաբաժնով։ Կիևի խոշորագույն մատակարարներն են եղել ԱՄՆ-ը (34%), Լեհաստանը (17%) և Գերմանիան (11%): Ընդ որում, դեպի Ուկրաինա ԱՄՆ-ից զենքի արտահանումը, որը կտրուկ աճել է Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների մեկնարկից հետո, միևնույնն Է, ծավալով զիջում է ԱՄՆ-ից Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, Կատար և Ճապոնիա մատակարարումներին։
Պատճառը, գրում է SIPRI-ն, այն է, որ ԱՄՆ-ն այդ երկրներ է փոխանցում ավելի առաջադեմ և թանկ սպառազինություն, այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր։ Ուկրաինան հիմնականում ավելի հին զինատեսակներ է ստանում, այդ թվում՝ Պենտագոնի պահեստներից։
Կարծիքներ