Մահացել է միլիարդատեր Օլիվիե Դասոն

Մահացել է  միլիարդատեր Օլիվիե Դասոն

Ֆրանսիացի պատգամավոր և միլիարդատեր Օլիվիե Դասոն մահացել է ուղղաթիռային վթարի հետևանքով, հայտնում է Le Parisien-ը։
Ուղղաթիռն ընկել է Նորմանդիայի Տուկ կոմունայի շրջանում։ Վթարի հետևանքով, բացի «Հանրապետականներ» կուսակցության ներկայացուցչից, մահացել է նաև օդաչուն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտնել՝ կապված քաղաքական գործչի մահվան հետ։
Օլիվիե Դասոն 69 տարեկան էր։ Նրա հայրը՝ Սերժ Դասոն, նույնպես հայտնի քաղաքական գործիչ էր ու գործարար, հիմնադրել է աերոտիեզերական հսկա Dassault Aviation-ը։ Ընկերությունն արտադրում է Rafale ռազմական ինքնաթիռները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում