Սահմանապահ շեների զարգացումը՝ Հայաստանի անվտանգության երաշխիք. Աղաջանյանի գրառումը
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնում է.
«Սահմանապահ շեների զարգացումը Հայաստանի անվտանգության երաշխիք:
Այսօր գործընկերներիս հետ քննարկել ենք Տավուշի մարզի սահմանային բնակավայրերի վերաբերյալ խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Շարունակելով կառավարության հանձնառած պարտավորությունները, փորձել ենք առաջ քաշել նոր ուղղություններ և ծրագրեր, մասնավորապես՝
Գյուղատնտնեսության
Սոցիալական
Ենթակառուցվածքների
Կրթական ոլորտներում
Այս թեմայով հանդիպումները կրելու են շարունակական բնույթ և շուտով կունենանք շոշափելի արդյունքներ: Հավաստիացնում եմ, որ սահմանն ու սահմանամերձ գոտին գտնվում են մեր առաջնային ուշադրության կենտրոնում»:
Կարծիքներ