ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի Մերձավոր Արևելքի հարցով
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այսօր՝ նոյեմբերի 10-ին, նիստ կանցկացնի՝ նվիրված պաղեստինա-իսրայելական հակամարտությանը։
Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի գրասենյակից։
«Իրավիճակը Մերձավոր Արևելքում, ներառյալ Պաղեստինի հարցը» թեմայով հանդիպումը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 15:00-ին։
Անցյալ ամիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չընդունեց պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ չորս բանաձևերի նախագծերից ոչ մեկը: Այժմ Անվտանգության խորհրդի տասը ոչ մշտական անդամները մշակում են իրենց փաստաթուղթը, որն ակնկալվում է, որ ներառի դրույթներ նախորդ բանաձևերի նախագծերից։
Կարծիքներ