ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրացիայի ամրապնդումը պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին. Միշուստին

ՌԴ-ի և Բելառուսի ինտեգրացիայի ամրապնդումը պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին. Միշուստին

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի համոզմամբ՝ Միութենական պետության շրջանակներում Ռուսաստանի և Բելառուսի ինտեգրման ամրապնդումը արդյունավետ պատասխան կլինի Արևմուտքի պատժամիջոցներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Միշուստինն այս մասին ասել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյի հետ հանդիպմանը:

«Մենք համոզված ենք, որ Միութենական պետության շրջանակներում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդումը արդյունավետ պատասխան կլինի Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության դեմ անօրինական պատժամիջոցներին», - նշել է Միշուստինը:

Նա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ողջույններն է փոխանցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում