Apple-ը հրաժարվել է Ռուսաստանում վաճառել գարնանային շնորհանդեսի նորույթները
Ամերիկյան Apple ընկերությունը հրաժարվել է գարնանային շնորհանդեսից հետո Ռուսաստանում վաճառել նոր iPhone SE-ն, Mac Studio-ն և նորացված iPad Air-ը։ Այս մասին ուրբաթ օրը՝ մարտի 18-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության հայտարարությունը: Թեև Apple-ը դադարեցրել է իր գաջեթների վաճառքը ՌԴ-ում, սակայն շարունակում է ծառայություններ մատուցել ռուսաստանցիներին։ AppStore-ը շարունակում է թարմացումներ ուղարկել օգտատերերի հեռախոսներին:
Apple Pay-ի և այլ ծառայությունների աշխատանքը այժմ սահմանափակված է։
Կարծիքներ