Մարիուպոլի շուրջ օղակը սեղմվում է. ՌԴ ՊՆ-ն հայտարարել է քաղաքի կենտրոնում մղվող մարտերի մասին
Ռուսաստանի զինված ուժերը և Դոնեցկի ստորաբաժանումները խստացնում են Մարիուպոլի շրջապատումը՝ սեղմելով քաղաքի շուրջ օղակը և քաղաքի կենտրոնում մարտեր են մղում ուկրաինացի զինվորականների դեմ։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։.
«Մարիուպոլում Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ստորաբաժանումները՝ ռուսական զինված ուժերի աջակցությամբ, սեղմում են օղակը և քաղաքի կենտրոնում պայքարում ազգայնականների դեմ»,- ասել է նա։
Կոնաշենկովը նաև հայտնել է, որ ՌԴ ԶՈւ-ն շարունակում է հաջող հարձակումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հյուսիսային ուղղությամբ։ «Մեկ օրվա ընթացքում հսկողության տակ են վերցվել Զոլոտայա Նիվա, Նովոդոնեցկոե, Նովոմայորսկոյե և Պրեչիստովկա բնակավայրերը, օրվա շարժը կազմել է 16 կիլոմետր»,- ասել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ բոլոր կողմերից շրջափակման մեջ գտնվող Մարիուպոլում հումանիտար ծայրաստիճան լուրջ իրավիճակ է, միաժամանակ քաղաքի ուղղությամբ չեն դադարում հրթիռային հարվածները, ներսում՝ փողոցային մարտերը:
Կարծիքներ