Բոլորս պետք է պատասխանենք սկսած նրանից, թե ամեն մեկը ինչ է դրել նժարին, վերջացրած նրանից, թե ինչու նկատված բարդակը շուտ չի վերացվել. Ստյոպա Սաֆարյան

Բոլորս պետք է պատասխանենք սկսած նրանից, թե ամեն մեկը ինչ է դրել նժարին, վերջացրած նրանից, թե ինչու նկատված բարդակը շուտ չի վերացվել. Ստյոպա Սաֆարյան

Քանի որ Արայիկ Հարությունյանը մի ողբերգության մասին խոսել է, ապա ես էլ լրացնեմ.

Փեսաս' Սեդա Սաֆարյանի ամուսինը, Սեյրանը Ֆիզուլիում ու Հադրութում էր, ու ավելի վաղ պատմեց այն, ինչ դուք լսեցիք այսօր։ Վիրավոր եկավ ու ավելին պատմեց' որոշ հրամանատարների սխալ որոշումներից մինչև այդ օրհասական պահին տարվող քարոզ' "դուրս եկեք, հողերը տված է, կռիվն անիմաստ է"...

Սեդայի ու նրա միակ տղան հրետանավոր էր Տիգրանակերտի ու Ասկերանի բարձունքներում, առաջին օրն էր գնացել իր ընկերների հետ, բոլորիցս գաղտնի, ու հայտարարությունից հետո լուսաբացին ասեց' եթե չստորագրվեր, մենք ու մնացածը ամենաուշը մի շաբաթ հետո չէինք լինելու, ինչպես մյուսները Ջաբրայիլում, զենքը դժվար էր հասնում, կամավորներից շատերը մի կրակոցից լքում էին...

Մյուս քրոջս տղան' Բաբկենը Խոջալույից ասեց' "քեռի, թիկունքից հարվածում են, իմացեք",

Մյուս եղբորս տղան' Գուրգենը, Կուբաթլույում էր, ու պատմում էր նույն ողբերգությունները,

Եղբայրս' Ռոբերտը պատմում էր, որ Հորադիզում 1 հոգով 1 դիրք էր պահվում, կամավորներից փախել էին ու դա անհնար էր երկար ժամանակ պահել, աչքի առաջ լիքը ընկերներ էր կորցրել...

Ու սա է եղել վիճակը...

Թե ինչու, բոլորը/բոլորս պետք է պատասխանենք...

Սկսած նրանից, թե ամեն մեկը ինչ է դրել նժարին, վերջացրած նրանից, թե ինչու նկատված բարդակը շուտ չի վերացվել։

Չէ որ բլիցկրիգը մեծ գնով տապալվել էր...

Ու բոլորը, ինչպես շատերս գիտեք, կատաղած են Երևանի փողոցներում ջարդող փշրողների վրա, որոնք առաջնագծում չէին մինչեւ այսօր...

Այո, իսկ առաջ շարժվելու համար պետք է անկեղծ զրույց բոլոր խոհեմ ուժերի միջև, բացառելով ցնցումները, քաղաքացիական պատերազմը ու հեղաշրջումները։

Պետք է հասկանալ, թե ինչ ենք կարողանում ետ շրջել քաղաքական, դիվանագիտական ու այլ եղանակներով, եթե պատրաստ չենք լուծել ռազմական եղանակով ետ շրջելու համար անհրաժեշտ հարցերը...

Հետևեք մեզ նաև Տելեգրամում