Իսրայելական բանակը զորավարժություններ է անցկացրել Լիբանանի հետ սահմանին՝ մարտունակությունը բարձրացնելու նպատակով
Իսրայելական բանակի պահեստայինները ինտենսիվ վարժանքներ են անցկացրել Լիբանանի հետ սահմանին` տարածաշրջանում սրման ֆոնին մարտական պատրաստության բարձրացմանն ուղղված ջանքերի շրջանակում: Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
«Վերջին շաբաթվա ընթացքում Հյուսիսային հրամանատարությունը ինտենսիվ վարժանքներ է անցկացրել հյուսիսային սահմանին մարտական գործողությունների համար պատրաստվածությունը բարելավելու համար: Հյուսիսային ճակատում պահեստային գումարտակների, Հյուսիսային օդադեսանտային բրիգադի (226-րդ բրիգադի) զինվորների և մարտական վերջին ուսումնական ծրագրերի շրջանակներում ինժեներական զորքերը վարժանքներ են անցկացրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Այն նաև պարզաբանում է, որ զորավարժությունները զորքերը նախապատրաստել են «խիտ բնակեցված քաղաքներում, ձմեռային եղանակային պայմաններում և հյուսիսային տեղանքում մարտերի համար»։
Մամուլի ծառայությունը հավելել է, որ զորավարժությունները համատեղել են տանկերի, մարտական ինժեներական ստորաբաժանումների, հետևակի և հրետանային ստորաբաժանումների կիրառումը։
Կարծիքներ