Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

 Ինդոնեզիայի ափերի մոտ 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Էպիկենտրոնը գտնվել է Տոբելո քաղաքից 268 կմ հյուսիս (բնակչությունը՝ մոտ 10 հազար մարդ), որը գտնվում է Հյուսիսային Մալուկու նահանգում։ 

Զոհերի մասին տեղեկություն դեռ չի հաղորդվում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում