Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի. Չախոյան

Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է Նոր Գյուղ բնակավայրի մանկապարտեզի նախկին և ներկա լուսանկարներն ու գրել.

 

«Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրը տասնամյակներով մանկապարտեզ չի ունեցել, այսօր արդեն ունի։

 

Գյուղի երեխաները տասնամյակներով զրկված էին մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, իսկ 80-ականներին կառուցված մանկապարտեզի նախկին շենքը կիսալքված վիճակում ծառայում էր մի քանի ընտանիքների համար որպես ժամանակավոր կեցավայր։

 

Բարով վայելեք, սիրելի փոքրիկներ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում