Հյուսթոնում Չինաստանի հյուպատոսության փակումը ԱՄՆ-ն պատճառաբանել է «ամերիկյան մտավոր սեփականության գողությամբ»
Միացյալ Նահանգները որոշում է ընդունել Հյուսթոնում (Տեխաս նահանգ) Չինաստանի հյուպատոսությունը փակելու մասին՝ Չինաստանի կողմից ամերիկյան մտավոր սեփականության պարբերական գողությունների պատճառով, հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
«Մենք հստակ ենք որոշում՝ ինչ սպասումներ ունենք այն առումով, թե իրեն ինչպես կպահի Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը,- Դանիայում գտնվող ամերիկյան դիվանագիտության ղոեկավարն ասել է մամուլի ասուլիսի ժամանակ: - Եթե դա տեղի չունենա, մենք ամերիկացի ժողովրդի, մեր անվտանգության, մեր ազգային անվտանգության, ինչպեես նաեւ մեր տնտեսության եւ աշխատատեղերի պաշտպանության գործողություններ կձեռնարկենք»:
«Գողացվում է ոչ միայն ամերիկյան մտավոր սեփականությունը,- շարունակել է Մայք Պոմպեոն,- դա նաեւ եվրոպական մտավոր սեփականությունն է, որը հարյուր հազարավոր աշխատատեղերի արժեք է ունենում, ամբողջ Եվրոպայում եւ Ամերիկայում աշխատասեր մարդկանց լավ աշխատանքների արժեք, որոնք գողացվում են Չինաստանի Կոմունիստական կուսակցության կողմից»:
Չինական կողմին ժամկետ է տրվել մինչեւ ուրբաթ՝ հուլիսի 24-ի երեկո, կատարելու համար ԱՄՆ իշխանությունների կարգադրությունը եւ դադարեցնելու Հյուսթոնում դիվանագիտական առաքելության աշխատանքը, որտեղ մոտ 60 մարդ է աշխատում:
Կարծիքներ