Բրիտանիան Ուկրաինային խոստացել է մատակարարել Brimstone հրթիռներ նավահանգիստները ապաշրջափակելու համար

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խոստացել է Ուկրաինային մատակարարել բարձր տեխնոլոգիական Brimstone հրթիռներ՝ ուկրաինական նավահանգիստները ապաշրջափակելու համար։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է The Daily Telegraph-ը։
Ընդգծվում է, որ հականավային զենքի մատակարարման օգնությամբ բրիտանական իշխանությունները հույս ունեն կարգավորել ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակը։ Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարը երեքշաբթի ասել է, որ Կիևը կհամաձայնի վերսկսել գյուղատնտեսական ապրանքների ծովային փոխադրումները երկրից միայն այն դեպքում, եթե ստանա «զենք՝ պաշտպանվելու ծովից եկող սպառնալիքներից» և երրորդ երկրների նավատորմի մասնակցությամբ։ Անցյալ շաբաթ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրուսը պնդում էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը լրջորեն ազդում է պարենային անվտանգության վրա ամբողջ աշխարհում:
Իր հերթին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր, որ պարենային ճգնաժամն աշխարհում տեղի է ունեցել Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից շատ առաջ, դրա պատճառները, ի թիվս այլ բաների, եղել են կորոնավիրուսի համաճարակը և արևմտյան երկրների սխալ հաշվարկները։ Լավրովն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը սրել է խնդիրը, իսկ Արևմուտքի պատժամիջոցները դարձել են պարենային մատակարարումների խափանման հիմնական պատճառներից մեկը, որն էլ ավելի է սրել ճգնաժամը։
Կարծիքներ